Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է ՝ ոչ արտակարգ, ոչ էլ ռազմական դրության պահպանումը ինքնանպատակ չի կարող լինել։
«Այն պահից սկսած, երբ կվերանան ռազմական դրությունը պահպանելու հիմքերը, որը կապված է անվտանգային միջավայրի հետ, անմիջապես ռազմական դրությունը կվերացվի», - Աժ-ում ասաց նախարարը։ Բադասյանն ընդգծեց՝ ռազմական դրությունը պահպանելու մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստ տեսնել։ Ինստիտուցիոնալ ներդրումների մասին նախարարը կարծում է, որ ոչ թե ռազմական կամ արտակարգ դրությունն է խոչընդոտում ներդրումներին, այլ՝ կոնկրետ իրավիճակը։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ անվտանգային միջավայրին վերաբերող ոչ բոլոր հանգամանքներն են, որ կարող են ամենայն մանրամասնությամբ հրապարակվել։ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված: